Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ճապոնիայում ծաղկել է սակուրան

Ճապոնիայում ծաղկել է սակուրան
19.03.2016 | 11:37

Ճապոնիայում ծաղկում է սակուրան՝ երկրի խորհրդանիշը։ Առաջին ծաղիկները ծառերին հայտնվել են Ֆուկուոկա քաղաքում։ Ծաղկունքը սկսվել է 2 օր շուտ,
օդերևութաբաններ պատճառը համարում են տաք եղանակը, վերջին օրերին ջերմաստիճանը գերազանցել է 20 աստիճանը Ցելսիուսով։ Սակուրայի ծաղիկներն ունեն ազգային զինանշանի ոչ պաշտոնական կարգավիճակ։ Հեռավոր արևելյան բալենին լիարժեք ծաղկում է ապրիլի կեսերին։ Ճապոնական գրականությունում սակուրայի մասին առաջին հիշատակությունը հայտնվել է 712 թվականին։ Ճապոնիայում կա սակուրայի 5 հիմնական տեսակ և ևս առնվազն 200 հիբրիդային տարատեսակ։

Դիտվել է՝ 939

Մեկնաբանություններ